ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Կլինի հեծանիվի խաղարկություն

Կլինի հեծանիվի խաղարկություն
08.05.2013 | 19:55

Վաղը մայիսի 9-ին, Երևանի կենդանաբանական այգին հանդես կգա մի շարք անակնկալներով, մասնավորապես`կենդանիների ցուցադրական կերակրումներով:Այգին հանդես կգա նաև խաղային տաղավարով, իսկ մրցույթի հաղթողը կստանա հատուկ մրցանակ` հեծանիվ:

Կենդանիների կերակրումների ժամային գրաֆիկն է.

Անդրկովկասյան գորշ արջ-11:00, 17:30,

Հիմալայան արջեր-12:00,

Գետաձիեր-12:00, 16:00,

Եվրոպական եղնիկներ-12:30,

Ուղտայծեր-14:30,

Սպիտակագլուխ անգղեր-18:00,

Գառնանգղեր-15:30,

Սպիտակ արագիլ-15:00,

Կապիկներ -15:30,

Էմուներ-10:30:

Դիտվել է՝ 2063

Մեկնաբանություններ